Քաղաքականություն

Զարիֆը սկսում է տարածաշրջանային այցը․ առաջին կանգառը Բաքուն է

Մեկնարկում է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի տարածաշրջանային այցը։

Նա լինելու է 5 երկրներում՝ Ադրբեջանում, Ռուսաստանում, Վրաստանում, Հայաստանում և Թուրքիայում։

Զարիֆի առաջին կանգառը Բաքվում է։ Նախատեսված բանակցություններում կողմերը քննարկելու են տարածաշրջանում տնտեսական համագործակցության հեռանկարը, Արցախի խնդիրը և Իրանի համագործակցությունը տարածաշրջանի 6 երկրների ձևաչափով ստեղծվելիք պլատֆորմի շրջանակներում:

Իրանի ԱԳ նախարարը նաև մտադրված է քննարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տնտեսական վերականգնման աշխատանքներում իրանական ընկերությունների մասնակցության հնարավարությունը։

Զարիֆի հաջորդ կանգառը լինելու Ռուսաստանը, որտեղ նախատեսված է հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ