«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ իրեն չեն զարմացրել Մադրիդի «Ռեալի» և «Պարի Սեն Ժերմենի» վերջին անհաջողությունները:
Հիշեցնենք, որ այս թիմերը դուրս են մնացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից՝ պարտվելով, համապատասխանաբար, «Այաքսին» և «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Ինձ չեն զարմացնում այս արդյունքները:
Չեմպիոնների լիգային շատ ուժեղ թիմեր են մասնակցում, իսկ վերջին տարիներին մրցաշարի մակարդակը բավականին բարձրացել է: Հնարավոր է՝ մարդիկ, որոնք հաճախ չեն նայում ֆուտբոլ, զարմացել են, սակայն մասնագետները հիանալի հասկանում են, թե ինչ դժվարություններ են լինում այս մրցաշարում:
Ինչ վերաբերվում է «Յուվենտուսի» հետ առաջիկա հանդիպմանը՝ մենք տարբեր իրավիճակներում ենք: Թուրինցիները ներքին առաջնությունում մրցակիցների նկատմամբ մեծ առավելություն ունեն, իսկ մենք ստիպված ենք առավելագույն ուժող խաղալ ամեն շաբաթ: Միայն այդ դեպքում կարող ենք հաջողության հասնել»,- Սիմեոնեի խոսքը մեջբերել է Football Espana-ն:
Հիշեցնենք, որ «Աթլետիկո»-«Յուվենտուս» դիմակայության առաջին խաղում մադրիդյան թիմը 2-0 հաշվով հաղթանակ է տոնել, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 12-ին, Թուրինում:
Հաղորդում է armsport.am-ը։