fbpx
Մարզեր

Զարթոնք գյուղում լարված իրավիճակ է ստեղծվել

Զարթոնք գյուղում այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ է ստեղծվել: Գյուղի բնակիչներից Համլետ Աբովյանը հայտնեց, որ առավոտյան հարձակվել են գյուղապետի հրաժարականի պահանջով ակցիա անցկացնողներից մեկի՝ Պողոսյան Վարդանի տան վրա:

«4 մեքենա իրենցից՝ գյուղապետի մեքենան՝ անձամբ, իրենց կազմով, հարձակվել են, լոմով, տրուբով, ինչով հասցրել են, կոտրվածքներ կան դեմքի մասում: Մինչև զանգեցին, մենք հավաքվեցինք, հասանք, տեսան՝ շատ ենք, փախան, գնացին տնից զենք հանեցին, սկսեցին մեր ուղղությամբ կրակել: Անմիջապես առաջին փամփուշտն իմ ուղղությամբ կրակեց, 3 փամփուշտ իմ ուղղությամբ կրակեց, տեսավ՝ չի կարողանում դիպչել, մեր տղաներից երկու հոգու վիրավորեց»,- ասաց նա:

Աբովյանն ասաց, որ ոստիկանությունում տեղյակ են իրավիճակի մասին, երեկ էլի հարձակում է եղել, որը շարունակվել է այսօր, ուղղակի արդեն վաղ առավոտյան: Նա տեղեկացրեց, որ այժմ երկաթուղին փակել են, ընթացքը կանգնեցված է, ոստիկաններն այնտեղ են:

«Սպասում ենք կառավարական որոշման, որ գյուղապետին հենց հիմա կալանավորեն: Մենք երկաթգիծ չենք բացի, մինչև մի դրական որոշում չկայացվի»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ երկաթուղին փակողները 200-300 հոգի են:

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ