Սպորտ

Ես զայրացած եմ․ Զիդան

Երեկ Լա Լիգայի 35-րդ տուրի շրջանակներում կայացավ «Ռեալ» Մադրիդ – «Սևիլյա» հանդիպումը, որը ավարտվեց ոչ-ոքի` 2-2 հաշվով։ Խաղից հետո մրցավարական գործողություններին անդրադարձել է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։

«Ես ոչինչ չեմ հասկանում։ Եթե կա Միլիտաոյի ձեռքով խաղը, ապա պետք էր ուսումնասիրել նաև «Սևիլիայի» ֆուտբոլիստի հետ կապված դրվագը։ Ինձ չհամոզեցին մրցավարի բացատրությունները։

Ես երբեք չեմ խոսում մրցավարների մասին, բայց հիմա ես զայրացած եմ։

Մենք ավելիին էինք արժանի, քանի որ մեր ֆուտբոլիստների կատարմամբ երկրորդ խաղակեսն ավելի դիտարժան էր։

Այդուհանդերձ, մենք կպայքարենք մինչև վերջ», – Զիդանի խոսքերը փոխանցում է Football Espana-ն։

Բանն այն է, որ դրվագներից մեկում «Ռեալի» դարպասին նշանակվեց 11-մետրանոց բավական ուշացումով, երբ այդ դրվագն արդեն անցել էր ու «Ռեալն» էլ հասցրել էր հակագրոհ իրականացնել և հասցրել վաստակել 11-մետրանոց։ Արդյունքում՝ մրցավարը VAR համակարգի օգնությամբ դիտելով «Ռեալի» դարպասի մոտ կայացած դրվագը, որոշեց չեղարկել «Ռեալի» օգտին նշանակված 11-մետրանոցը, ու 11-մետրանոց նշանակեց հակառակ ուղղությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ