fbpx
Սպորտ

ՌԲ Զալցբուրգի աստղի համար պայքարին միացավ Յուվենտուսը

«ՌԲ Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է 40 միլիոն եվրո հատկացնել: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան Twitter-ի իր միկրոբլոգում:

Սկիրայի փոխանցմամբ գործակալ Մինո Ռայոլան ամեն ինչ անում է, որ արդեն ամռանը Հոլանդը տեղափոխվի թուրինյան ակումբ: «Յուվենտուսը» ցանկանում է ուժեղացնել իր հարձակման գիծը։ Նորվեգացու վիճակագրությունը ներքին առաջնությունում ու միջազգային ասպարեզում գրանդ ակումբների ուշադրությունից չի վրիպել: Սակայն «Յուվենտուսը» պետք է խոշոր գումար առաջարկի, որպեսզի հաղթի ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում մրցակիցներին՝ Մադրիդի «Ռեալին» ու «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ավստրիայի առաջնությունում Հոլանդը 12 գոլ է հեղինակել: Ընդհանուր առմամբ նրա ակտիվում 22 գոլ է բոլոր մրցաշարերում անցկացրած 15 խաղում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ