Բայդենը թույլ չի տա, որ Չինաստանը, Ռուսաստանը կամ Իրանը զբաղեցնեն իր տեղը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր երկիրը չի լքի Մերձավոր Արևելքը և թույլ չի տա, որ Չինաստանը, Ռուսաստանը կամ Իրանը զբաղեցնեն իր տեղը։ Այս մասին պետության ղեկավարն ասել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«ԱՄՆ-ն մտադիր է շարունակել լինել ակտիվ և ներգրավված գործընկեր տարածաշրջանում, քանի որ աշխարհն ավելի մրցունակ է դառնում, իսկ նրա առջև ծառացած մարտահրավերներն ավելի բարդ են»,- ասել է նախագահը”

Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգների շահերը սերտորեն փոխկապակցված են Մերձավոր Արևելքի հաջողությունների հետ։

 

Ամենաթարմ