Բալիի իշխանությունները որոշել են պարտադրել արտասահմանցի զբոսաշրջիկներին, որոնք կայցելեն հանգստավայր, վճարել հարկ։ 360tv.ru կայքը, հղում անելով The Straits Times-ին, գրում է, որ հանգստացողները պետք է վճարեն 10 դոլար։
Նմանատիպ օրինագիծը անցած տարվա դեկտեմբերին է քննարկվել։ Բալիի նահանգապետը կարծում է, որ արդեն առաջիկայում օրինագիծը կընդունվի։ Դեռ անհայտ է, թե ինչ տեսքով զբոսաշրջիկները կվճարեն հարկ։ Հնարավոր է, այն կընդգրկեն տոմսի արժեքի մեջ։ Մեկ այլ տարբերակ է հարկը կվերցնեն օդանավակայանում կամ նավահանգստում։