Կառավարության համար զբոսաշրջության ոլորտի զարգացումը առաջնահերթություններից է․ Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հրապարակող՝

Facebook-ում և Instagram-ում ստրկավաճառության նպատակով ստեղծված պրոֆիլներ են հայտնաբերել. BBC

Հունիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։

«Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար զբոսաշրջության ոլորտի զարգացումը առաջնահերթություններից է և այս առումով գոհունակություն հայտնել, որ Հայաստանի և ՄԱԿ ԶՀԿ համագործակցությունը արդյունավետ կերպով զարգանում է։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ այս տարի լրանում է ՄԱԿ ԶՀԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակը, ինչն էլ ավելի խորհրդանշական է դարձնում Երևանում կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի անցկացումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում զբոսաշրջության զարգացման ներուժին և ոլորտում իրականացվող նախագծերին։

Մտքեր են փոխանակել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման, Հայաստանի զբոսաշրջության ոլորտում օտերերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունների ու հեռանկարների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ