ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հերթական հակաթմրամոլային միջոցառումը Աշտարակի քրեական հետախույզներն անցկացրին մայիսի 31-ին:
«Երեկոյան ժամը 21.30-ի սահմաններում նրանք Ուշի գյուղում էին. իրացնում էին թմրամիջոց պահելու և օգտագործելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը: Քրեական հետախույզները բերման ենթարկեցին գյուղի 46-ամյա բնակչի, որի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված: Նա հայտնեց, որ թմրամիջոցն իրենն է. կանեփը հավաքել էր իրենց գյուղի դաշտում վայրաճ թփերից:
- Ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 64 դեպք
- Ոստիկանությունը հայտնել է՝ որ ճանապարհահատվածներն են փակ լինելու մայիսի 28-ին
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
