Զելենսկին Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար է նշանակել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար է նշանակել պրոֆեսիոնալ զինվորականի՝ գեներալ Նիկոլայ Ժիրնովին:

«Վիտալի Կլիչկոն կմնա Կիևի քաղաքապետ, նա կունենա պատասխանատվության իր ոլորտը»,- ասել է Զելենսկին տեսաուղերձում:

Զելենսկու խոսքով՝ Կիևի պաշտպանությունը կլինի քաղաքապետի և ռազմական վարչակազմի ղեկավարի ընդհանուր աշխատանքը:

Ամենաթարմ