fbpx
Աշխարհ

Ահավոր լուր Մերձավոր Արևելքից․ Զելենսկին անդրադաձել է ուկրաինական ինքնաթիռի կործանմանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Իրանում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի վթարին։ Այդ մասին հաղորդագրությունը հրապարակվել է պետության ղեկավարի Telegram-ալիքում։

«Ահավոր լուր Մերձավոր Արևելքից։ Այսօր առավոտյան Իմամ Հոմեյնիի միջազգային օդանավակայանից (Թեհրան) թռչելուց հետո «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի ուղևորատար ինքնաթիռը կործանվել է օդանավակայանից ոչ հեռու»,- գրել է նախագահը։

Նա նաև տեղեկացրել է, որ նախնական տվյալներով՝ բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները զոհվել են։

«Մեր դեսպանությունը ճշտում է ողբերգության հանգամանքների մասին տեղեկությունը և զոհվածների ցուցակները»,-նշել է Զելենսկին։

Նա նաև ցավակցություն է հայտնել բոլոր ուղևորների և անձնակազմի անդամների հարազատներին ու մերձավորներին։

Հիշեցնենք, որ «Ուկրաինայի միջազգային պետական ավիաուղիների» ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Կիև չվերթը, կործանվել է Իրանի մայրաքաղաքի հարավում գտնվող միջազգային օդանավակայանից կատարած թռիչքից շատ չանցած։ «Բոինգ-737»-ում 180 մարդ կար։ Մասնագետները բացառել են որևէ մեկի ողջ մնալու հանգամանքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ