Boeing-737
Չինաստանում կործանված ինքնաթիռի ուղևորներից ոչ մեկի դին դեռ չի հայտնաբերվել
Ինչպես արդեն հայտնել ենք երեկ, Չինաստանի հարավում կործանվել է ուղևորատար Boeing 737 ինքնաթիռը, որում կործանման պահին գտնվել է 132 մարդ՝ 123 ուղևոր ու 9 անձնակազմի անդամ։ Որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են անմիջապես, սակայն մինչ այժմ արդյունք չեն տվել։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Նշվում է, որ մինչ այժմ չի հայտնաբերվել ինքնաթիռում գտնվածներից ոչ մեկի…
Տեսանյութ՝ 132 մարդ տեղափոխող ինքնաթիռի կործանման վայրից
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Չինաստանի հարավում կործանվել է Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը։ Լուրը հաստատել են Չինաստանի քաղավիացիայի վարչությունից։ Daily Mail պարբերականը տեսանյութ է հրապարակել հենց դեպքի վայրից։ https://www.youtube.com/watch?v=5ureyUKkjlI Նշենք, որ դեռևս տեղեկություն չկա զոհերի մասին։ Հավելենք նաև, որ վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռում եղել է 132 անձ, որոնցից 123-ը ուղևոր, իսկ 9-ը՝ անձնակազմի անդամ։…
Չինաստանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել
Չինաստանի հարավային հատվածում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին տեղեկացրել է Չինաստանի ազգային հեռուստատեսությունը։ Ըստ աղբյուրի՝ կործանված ինքնաթիռը China Eastern ավիաընկերության Boeing 737-ն է։ Նշվում է, որ ինքաթիռում գտնվել է 133 մարդ։ Այս պահին իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։
Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռ է վթարվել. կան զոհեր
Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում Boeing 737 ինքնաթիռի անհաջող վայրէջքի հետևանքով 3 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Իզմիր-Ստանբուլ չվերթն իրականացնող թուրքական «Pegasus» ընկերության ինքնաթիռը կոշտ վայրէջքի պատճառով դուրս է եկել թռիչքուղուց և վթարվել՝ բաժանվելով 3 մասի: Ինքնաթիռում եղել է 183 մարդ, որոնցից 177-ը ուղևոր, իսկ 6-ը՝ անձնակազմի անդամներ: Թուրքիայի առողջապահության նախարարի…
Ուկրաինայում հրաժեշտ կտան Թեհրանում ողբերգական ավիավթարի զոհերին
«Ուկրաինական միջազգային ավիաուղիներ»-ի նախագահ Եվգենի Դիխնեն ուկրաինացիներին կոչ է արել մասնակցել Թեհրանի մոտ ողբերգական ավիավթարի զոհերի հետ հրաժեշտի արարողությանը։ Այսօր նրանց մարմինները ինքնաթիռով կբերեն «Բորիսպոլ» օդանավակայան։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։ «Սա հատուկ օր է ոչ միայն ՈՒՄԱ-ի աշխատակազմի, զոհվածների հարազատների, այլև բոլոր բազմաթիվ հայրենակիցների համար։ Մեր հրեշտակներն արժանի են տանը հատուկ…
Կա տեղեկություն, որ իրանցիները սպասել են ԱՄՆ-ի ևս մեկ հարվածի․ Լավրով
Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը մարդկային սխալն էր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը: «Դա մարդկային սխալ էր: Այն, որ դա կանխամտածված չի եղել, իմ կարծիքով, բոլորն են հասկացել, իսկ փոխահատուցում պահանջելը հարազատների իրավունքն է: Կարծում եմ՝ իրանական կողմը կդիտարկի այդ հարցը: Նրանք խոստովանել են, որ դա տեղի է ունեցել…
Ինքնաթիռին հրթիռ չի խփել․ Իրանը հերքում է
Իրանը կոչ է արել ներգրավված բոլոր կողմերին, այդ թվում՝ ամերիկյան Boeing կորպորացիային, մասնակցել Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննությանը, որի հետևանքով զոհվել է 176 մարդ։ Այս մասին հաղորդում է PressTV-ն։ «Ըամաձայն միջազգային կանոնների՝ երկրի, որտեղ տեղի է ունեցել վթարը (Իրան), քաղաքացիական ավիացիայի գործակալության, թռիչքի պիտանիության վկայական տված երկրի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի գործակալության ներկայացուցիչները, օդանավի սեփականատերը…
Թրյուդոն պնդում է, որ ուկրաինական ինքնաթիռին հարվածել է իրանական հրթիռը
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վստահ հայտնել է, որ կան ապացույցներ, թե իրանական հրթիռն է հարվածել ուկրաինական օդանավին, և որ հարվածը կարող է ոչ կանխամտածված լինել։ Այս մասին հաղորդում է AP-ն։ Թրյուդոյի խոսքով՝ Կանադայի և դաշնակիցների հետախուզությունը հաստատում է դա։ «Վերջին ժամերին մեզ փոխանցել են կարևոր տեղեկություն, որը կապված է միջադեպի հետ։ Հետախուզական տվյալներ ունենք մի…
Թրամփն ու Թրյուդոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են իրավիճակն Իրաքում ու «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-800-ի կործանումը Թեհրանի մոտ։ Այս մասին նշվում է Կանադայի վարչապետի գրասենյակի հայտարարությունում։ Հայտարարությունում ասվում է, որ երկու երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել իրաքի իրավիճակի և Իրանի դեմ հետագա քայլերի մասին։ Կանադայի վարչապետն ու ԱՄՆ նախագահը քննարկել են…
Ինչ է հայտնի Իրանում ինքնաթիռի կործանման մասին
«Ուկրաինական միջազգային ավիաուղիներ»-ին պատկանող Boeing 737-800 ինքնաթիռը կործանվել է Թեհրանի մոտակայքում։ Ըստ Ուկրաինայի իշխանությունների տվյալների՝ զոհվել է 176 մարդ։ Ինքնաթիռը թողարկվել էր 2016 թվականին։ Տեխնիկական ստուգում վերջին անգամ ստացել էր հունվարի 6-ին։ Ավիաընկերությունից հայտնել են, որ չվերթը իրականացնող անձնակազմը փորձառու էր։ Ավիաընկերությունը հրապարակել է անձնակազմի 9 անդամի անուն, որոնք զոհվել են ավիավթարի ժամանակ։ ԶԼՄ-ները տարածել…
Իրանում ինքնաթիռի ավիավթարից զոհվածների նախնական ցուցակը հայտնի է
Իրանում ավիավթարի ենթարկված ուկրաինական Boeing 737-ի զոհված ուղևորների և անձնակազմի նախնական ցուցակը հայտնի է։ Ինքնաթիռում, որը հունվարի 8-ի առավոտյան կործանվել է Իրանում, եղել է 15 ուկրաինացի՝ երկու ուղևոր և անձնակազմի 9 անդամ։ Այս մասին Twitter-իր էջում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն։ Նաև եղել են․ • Իրանի քաղաքացիներ — 82 • Կանադայի քաղաքացիներ…
Նախնական տվյալներով Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ՀՀ ԱԳՆ
Ըստ նախնական տվյալների՝ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10156449137127434 Հիշեցնենք, որ «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ»-ի ուղևորատար ինքնաթիռը կործանվել էր Թեհրանից թռիչքից անմիջապես հետո։ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ այսօր հաստատվել է գրանցված 168…
Հայտնի է ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին» պատկանող Boeing 737 ինքնաթիռի կործանման պատճառը եղել է շարժիչների այրվելը։ Օդանավը Թեհրանից թռչում էր Կիև և կործանվել է թռիչքից անմիջապես հետո։ Այս մասին , ինչպես փոխանցումը IRNA-ն, հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարության մամուլի ծառայության ղեկավարը։ Նրա խոսքով՝ ուկրաինական ինքնաթիռը կործանվել է «տեխնիկական պատճառով»՝ կապված շարժիչների խնդրի հետ։ «Եթե արտակարգ…
Ահավոր լուր Մերձավոր Արևելքից․ Զելենսկին անդրադաձել է ուկրաինական ինքնաթիռի կործանմանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Իրանում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի վթարին։ Այդ մասին հաղորդագրությունը հրապարակվել է պետության ղեկավարի Telegram-ալիքում։ «Ահավոր լուր Մերձավոր Արևելքից։ Այսօր առավոտյան Իմամ Հոմեյնիի միջազգային օդանավակայանից (Թեհրան) թռչելուց հետո «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի ուղևորատար ինքնաթիռը կործանվել է օդանավակայանից ոչ հեռու»,- գրել է նախագահը։ Նա նաև տեղեկացրել է, որ նախնական տվյալներով՝ բոլոր ուղևորները և…
Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի մեջ ՀՀ քաղաքացիների առկայությունը ճշտվում է
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման դեպքին։ «Շատ ցավալի լուր է Ուկրաինայի միջազգային ավիաուղիների Boeing 737 ինքնաթիռի կործանումը Թեհրան-Կիև թռիչքի ժամանակ։ Հայտնաբերվել է Իրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի սև արկղը Իմ խորը համերաշխությունն եմ հայտնում զոհերի հարազատներին և ընկերներին»,-գրել է Մնացականյանը։ Գրառումը Facebook-ի իր էջում տարածել է…












