Զելենսկին անձամբ է դիմավորել ՌԴ-ից վերադարձող ուկրաինացի գերիներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուկարաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Բորիսպոլ» օդանավակայանում անձամբ է դիմավորել Մոսկվայից ժամանած քաղաքացիներին, որոնք ազատ են արձակվել ՌԴ-ում բանտարկությունից:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, երկրի ղեկավարից բացի նրանց դիմավորել են հարազատները: Զելենսկին նրանցից յուրաքանչյուրին ողջունել է ձեռքսեղմամբ և գրկախառնությամբ, հեռարձակումը վարել են ուկրաինական լրատվամիջոցները:

Ուկրաինան և Ռուսաստանն ամռան վերջին սկսել էին աշխատանքներ տանել երկու երկրում գտնվող կալանավորների ազատ արձակման և հայրենիք տեղափոխման ուղղությամբ:

https://www.youtube.com/watch?v=RXlbKDufUDw

Ամենաթարմ