Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր նախագիծ է ներկայացրել Գերագույն ռադա: Նախաագիծը ֆիզիկական անձանց կոռումպացված ակտիվների քաղաքացիական բռնագրավման և ապօրինի հարստացման դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու մասին է: Այս մասին գրված է Զելենսկու պաշտոնական կայքում:
Նշենք, որ ըստ նախագծի չի սահմանվում ազատազրկում, սակայն 900.000 ուկրաինական գրիվնայից ավելի չհիմնավորված ակտիվների հայտնաբերման դեպքում պատասխանատվությունից չի կարողանա խուսափել անգամ այն պաշտոնյան, որն այժմ չի աշխատում, բայց նախկինում անօրինական կերպով հարստացել է:
Բոլոր այդ միջոցները գանձվելու և օրինական կարգով ուղղվելու են Ուկրաինայի պետական բյուջե:
