fbpx
Աշխարհ

Զելենսկին արդեն 10 000 հարց ունի բանավեճի ժամանակ Պորոշենկոյին ուղղելու

Ուկրաինացիներն արդեն ավելի քան 10.000 հարց են ուղարկել Ուկրաինայի նախագահի թեկնածու և նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջատար Վլադիմիր Զելենսկու շտաբ, որպեսզի նա այդ հարցերն ուղղի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ սպասվող բանավեճերի ժամանակ:

Զելենսկու թիմը այսպիսի հաղորդագրություն է թողել Telegram-ում.

«Ինչո՞ւ Պորոշենկոյի կապիտալը 5 տարվա ընթացքում աճել է 90 անգամ, իսկ բնակչությունը շարունակում է մնալ աղքատ: Ինչո՞ւ չի վերացել պատգամավորական անձեռնմխելիությունը: Ներկայացրեք 2014թ. նախընտրական Ձեր խոստումների հաշվետվությունը: Այս և այսպիսի ավելի քան 10.000 հարց ենք մենք ստացել մեր սոցիալական ցանցերի էջերում: Իսկ դու արդեն տվե՞լ ես հարց «ներկայիս երաշխավորին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ