fbpx
Աշխարհ

Զելենսկին չի մտածում, թե բանավեճերի արդյունքները ինչպես կանդրադառնան ընտրությունների վրա

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ իր մրցակից Պյոտր Պորոշենկոյի հետ քաղաքական բանավեճերը կարող են կայանալ ապրիլի 19-ին, բայց այդ մասին ստույգ չգիտի: Այդ մասին նա ասել է «ՌԲԿ-Ուկրաինա» գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է ապրիլի 18-ին:

Զելենսկին հայտարարել է, որ չի մտածում այն մասին, թե բանավեճերի արդյունքներն ինչպես կանդրադառնան ընտրությունների վրա:

«Ուկրաինական ժողովուրդը պետք է կարծիք հայտնի: Անկեղծ ասած, ես այդ մասին չեմ մտածում: Դա մարդկանց ընտրությունն է»,-ասել է նա: Դրա հետ մեկտեղ թեկնածուն ընդգծել է, թե կարևոր է համարում ոչ թե խոսքը, այլ արարքները:

«Ես պետք է հաղթեմ, որպեսզի շանս տամ երկրին: Եթե ես գլուխ չհանեմ այդ հնարավորությունից, ես ատամներով (նախագահի պաշտոնը) չեմ բռնի»,- հավելել է Զելենսկին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ