Զելենսկին հայտնել է Ուկրաինա-ՌԴ բանակցությունների պայմանը

Հրապարակող՝

Զելենսկին դեռևս չի կարող օգտվել Ղրիմում գտնվող իր բնակարանից

Ամենադիտվածներ

Ուկրաինական կողմը պատրաստ է Մոսկվայի հետ երկխոսություն վարել, ինչպես նաև պատրաստ է կատարել Մինսկի համաձայնությունները, սակայն սկզբում Կիևը պետք է համակարգված կերպով ամրապնդի իր ազգային անվտանգությունը: Նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է RT լրատվական գործակալությունը:

Զելենսկին նաև հավելել է, որ Ուկրաինայի ռազմավարական վեկտորն ուղղված է դեպի ԵՄ և ՆԱՏՕ:

«Մեր գործողությունների նպատակն է բարձրացնել բոլոր ուկրաինացիների կյանքի որակը»,- ասել է նա:

Ուկրաինայի նախագահի խոսքերով` այժմ առաջնահերթ է իրականացնել քայլեր, որոնք երկիրը առավել կմոտեցնեն եվրոպական չափանիշներին:

Ամենաթարմ