Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 7-8-ին Թուրքիա կատարելիք այցի ընթացքում կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Գրում է Ermenihaber-ը։

Այս մասին հաղորդագրություն է տարածվել Ուկրաինայի նախագահականից:

Զելենսկու այցի շրջանակում հանդիպում է նախատեսված նաև Պոլսի հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի հետ:

Նշվում է, որ Զելենսկին հանդիպումներ կունենա նաև Թուրքիայի ուկրաինական և Ղրիմի թաթարների համայնքի ներկայացուցիչների հետ:

Ամենաթարմ