Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին բանավիճում են: Զելենսկին և Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել ուկրաինական 1+1 հեռուստաընկերության «Իշխանության իրավունք» հաղորդաշարի ընթացքում:
Նախագահի թեկնածուները հեռախոսազրույցի ընթացքում ընդհատել են միմյանց և նրանց չի հաջողվել պայմանավորվել բանակցությունների ժամկետի մասին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել էր մարտի 31-ին: Ըստ արդյունքների՝ Վլադիմիր Զելենսկին ստացել է ձայների 30.24%-ը, իսկ երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 15.95%-ը:
https://www.facebook.com/pravonavladu/videos/1744900368944243/