Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Այս մասին հայտնել է Hurriyet-ը:
Էրդողանը հայտարարել է, որ նպատակ ունեն արագ հասնել մշտական հրադադարի՝ հավելելով, որ շարունակելու է ջանքերը՝ Զելենսկիի և Պուտինի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։