Իրանը հայտնել է, որ ունի միջուկային զենք ստեղծելու հնարավորություններ

Հրապարակող՝

Իրանը հայտնել է, որ ունի միջուկային զենք ստեղծելու հնարավորություններ

Ամենադիտվածներ

Թեհրանը տեխնիկական հնարավորություններ ոնի միջուկային զենքի ստեղծման համար, սակայն այդ խնդիրը դրված չԷ իշխանությունների օրակարգում: Այս մասին հայտնել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին:

«Իրանն ունի ատոմային ռումբի ստեղծման տեխնիկական հնարավորություններ, սակայն այդ ծրագիրը դրված չԷ օրակարգում»,- մեջբերում Է նրա խոսքը Ֆարս գործակալությունը: ԻԱԷԿ-ի ղեկավարը նշել Է, որ Թեհրանի հասցեին հնչող մեղադրանքները միջուկային զենքի ստեղծման ձգտման հարցում հիմքեր չունեն: «Այդ սուտ մեղադրանքներն առաջադրում Է Իսրայելը հակահեղափոխական ուժեի աջակցությամբ, որպեսզի խաբի հասարակական կարծիքին»,- հայտարարել Է նա: Էսլամիի խոսքով՝ «Իրանի եւ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության միջև հաստատվել Է կառուցողական համագործակցություն, որը գործում Է առանց խանգարումների»:

Միջուկային ծրագրի զարգացման մեր բոլոր գործողություններն իրականացվում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում՝ ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո»,- նշել Է նա: Հուլիսի 22-ին ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայեսլ Գրոսին հայտարարել Է, որ Իրանի միջուկային ծրագիրն զգալիորեն առաջ Է գնացել 2015 թվականից ի վեր: Նրա խոսքով՝ ոչ մի երկիր, որը ռազմական մշակումներ չունի, ուրանը չի հարստացնում մինչեւ 60 տոկոս, ինչպես դա անում Է իրանական կողմը: Սակայն Գրոստին հավելել Է, որ Թեհրանի աստիճանական հրաժարումը միջուկային գործարքի շրջանակներում ստանձնած պարտավորություններից դեռ չի նշանակում, թե Իրանն զբաղվում Է միջուկային զենքի ստեղծմամբ:

Ամենաթարմ