Մայիսի 30-ին Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանից, թե ճանապարհաշինարարության հետ կապված գործերն ինչպե՞ս են ընթանում։
«Այսօրվա նիստում որոշումներից մեկով վերաբաշխում ենք ներկայացնելու, որով նախատեսւոմ ենք ևս 32 կիլոմետր ճանապարհի համար հայտարարել մրցույթ», – ասաց նա։
Փոխնախարարը հավելեց, որ 100 կիլոմետր ճանապարհահատված գտնվում է շինարարության փուլում, այս պահի դրությամբ՝ 97,5-ը գտնվում է մրցույթի տարբեր փուլում։ «Երկուշաբթի հայտարարվել է դեպի Սիս տանող ճանապարհի հիմնանորոգաման մրցույթը, որի բացումը կլինի հունիսի 12-ին», – նա:
Վարչապետն ուղղեց՝ մրցույթի բացումը, ոչ թե՝ ճանապարհի։ «Զգույշ եղեք, թե չէ էդ երեխեքը ասելու են էլի խաբեցին մեզ», – կատակեց վարչապետը։
Բադալյանի խոսքով՝ այն կարևորագույն ճանապարհահատվածները, որոնց նախագծման հետ խնդիրներ են եղել, նախատեսում են մեկ անձի միջոցով նախագծերը պատվիրել։
Նա հավելեց, որ այս տարի կունենան 330 կմ-ից ավելի կնքված ճանապարհահատվածներ, կաշխատեն ավելին անել, սակայն 330 նախանշվածը ամբողջությամբ կանեն:
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ որակի մասին պետք է չմոռանալ։ «Հանրապետության ճանապարհները բերեք բարձր մակարդակի», – ասաց Փաշինյանը։

