Ռուսաստանում առաջիկա տարիներին վերարտադրողական տարիքում գտնվող անպտուղ կանանց թիվը կարող է կրկնապատկվել։
Ինչպես հայտնում է Kommersant-ը, այս մասին ասել են սոցիոլոգները։
Նշվել է, որ քովիդը մայրական մահացությունների թիվը մեծացնում է ու վատթարանում է վերարտադրողական առողջությունը։
Կանխատեսվել է, որ Ռուսաստանում երեխա չունեցող կանանց թիվը 8 տոկոսից կարող է հասնել 15 տոկոսի։
Նշվել է նաև, որ նման արդյունքը կարող է երկրում հանգեցնել ժողովրդագրական կոլապսի։