Դիդիե Դեշամը կարծում է, որ Զինեդին Զիդանն առաջիկայում գլխավորելու է ազգային ընտրանին:
«Մի օր Զիդանը կունենա իր դերակատարությունը և կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը: Չգիտեմ՝ կոնկրետ երբ դա տեղի կունենա: Դա կարող էր նաև ավելի շուտ տեղի ունենար:
Չգիտեմ: Կարծում եմ՝ նման նշանակումը տրամաբանական կլինի ինչպես Զիդանի համար, այնպես էլ իմ: Այժմ էլ այս հարցը մեզանից ոչ մեկի համար խնդիր չէ»,- Դեշամի խոսքը մեջբերել է L’Équipe-ն:
Դիդիե Դեշամը Ֆրանսիայի հավաքականը գլխավորում է 2012 թվականից: