Զիմբաբվեում «Իդայ» արևադարձային ցիկլոնի առաջացրած հեղեղումների և հորդացումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 259-ի: Այս մասին տեղեկանում ենք Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) տվյալներից:
Ըստ այդ տվյալների` անհայտ կորածների թիվը կազմում է 217, հարկադրված են եղել իրենց տները լքել շուրջ 16 հազար ընտանիքեր: Ավելի վաղ Ժնևում կայացած ճեպազրույցում ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ էրվե Վերհուզելը հայտնել է, որ Զիմբաբվեի շուրջ 200 հազար բնակիչ հրատապ օգնության կարիք ունի մոլեգնող արևադարձային ցիկլոնից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
