Օգոստոսի 13-ին զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտնում է, որ շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 61 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այսպիսով, հիմնադրամի հիմնական շահառուների թիվը 4316 է։
- Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ
- Եթե մենք կռվեինք Ադրբեջանի դեմ, նոր տարածքներ կպատճառեինք թշնամուն․․․ Մենք կռվել ենք Թուրքիայի դեմ․ Գնդապետ Պողոսյան
Տվյալ թվից 416-ը հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:
Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև սփյուռքից։
