fbpx
Հասարակություն

Գերեվարված զինծառայողների ծնողները բացել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Շիրակի մարզպետարանում քիչ առաջ ավարտվել է գերեվարված շիրակցի զինծառայողների ու կամավորների ծնողների հանդիպումը Շիրակի մարզպետի, ԱԱԾ տնօրենի տեղակալի և ոստիկանության մարզային վարչության ղեկավարության հետ։

Երկու ժամ տևած փակ հանդիպման արդյունքների մասին մեկնաբանություններ չեն տրվել, իսկ գերեվարվածների ծնողները միայն հայտնեցին, որ պատրաստվում են հեռանալ մարզպետարանի շենքից: Մարզպետարանի մուտքերն արդեն բացեն։

Հիշեցնենք, որ շիրակցի գերիների հարազատները գիշերել էին մարզպետարանում, որի մուտքը երեկ կեսօրից էին փակել և արգելել մարզպետարանի աշխատակիցներին դուրս գալ շենքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ