Աշխարհ

Պուտինը և Բայդենը գործնական զրույց են ունեցել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը գործնական զրույց են ունեցել։

«Հավանաբար, դուք էլ եք գլխի ընկնում, որ երկու երկրների ղեկավարների միջև զրույցը բավականին երկար է տևել և գործնական բնույթ է կրել»,- նշել է Պեսկովը։

Երեքշաբթի երկու երկրների առաջնորդները Վաշինգտոնի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել։ Բայդենը, մասնավորապես, հաստատել է Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերությունների կառուցումը և առաջարկել է առաջիկա ամիսներին հանդիպել երրորդ երկրում:

Պուտինը և Բայդենը անդրադարձել են այնպիսի հարցերի, ինչպիսիք են ռազմավարական անվտանգությունն ու սպառազինությունների վերահսկողությունը, Աֆղանստանում իրավիճակը և կլիմայի գլոբալ փոփոխությունը: Կողմերը քննարկել են նաև Դոնբասում իրավիճակը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ