fbpx
Աշխարհ

Զինված անձինք կրակ են բացել Իրանի Շահ Չերաղ սրբավայրում․ զոհվել է առնվազն 15 մարդ

Երեք զինված անձինք կրակ են բացել Իրանի Շիրազ քաղաքի «Շահ Չերաղ» սրբավայրում, որտեղ այդ պահին ուխտավորներ են եղել: Զոհվել է առնվազն 15 մարդ, այդ թվում՝ երեխաներ, շուրջ 40-ը վիրավորվել է։

ISNA լրատվական գործակալության տվյալով՝ ահաբեկիչներից 2-ը ձերբակալվել են։ Իրանի անվտանգային կառույցները հայտնում են, որ ահաբեկիչները իրանցի չեն:

Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իրանի անվտանգության ուժերը «ջախջախիչ պատասխան» կտան դամբարանի վրա հարձակման կազմակերպիչներին և կատարողներին։ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ