fbpx
Զինված Ուժեր

Զինվորականների աշխատավարձերի բարձրացում չի սպասվում

2019 թվականի բյուջեով հայկական զինված ուժերի պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ։ Այս մասին Ազգային ժողովում այսօրվա քննարկման ժամանակ պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Նա բացատրեց, որ ծավալները շատ մեծ են, ու նույնիսկ 1000-5000 դրամ աշխատավարձ բարձրացնելն այդ պայմաններում մեծ բեռ կդառնա բյուջեի համար։

Բալայանը, սակայն, չբացառեց, որ եթե ազատ ֆինանսական միջոցներ հայտնվեն տարվա ընթացքում, ապա կառավարությունը կնախաձեռնի, որ բյուջեում փոփոխություն արվի, ու այդ գումարներն ուղղվեն աշխատավարձերի բարձրացմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ