Հնդկաստանի Մումբայ քաղաքում մարտի 25-ին հրդեհ է բռնկվել կորոնավիրուսով վարակվածների հիվանդանոցում։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ հրդեհի հետևանքով զոհերի թիվը մարտի 26-ի դրությամբ հասել է 6-ի։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները դեպքի վայրից տարհանել են 76 պացիենտի, այդ թվում՝ արհեստական օդափոխման սարքավորմանը միացված 7 հիվանդի։ Բոլորը տեղափոխվել են այլ հիվանդանոցներ՝ շարունակելու ամբուլատոր բուժումը։
Նշվում է նաև, որ հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Դրան տրված է բարդության երրորդ աստիճան։