Սեմերու հրաբխի ժայթքումից զոհերի թիվը աճել է

Ամենադիտվածներ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ինդոնեզական Ճավա կղզում օրերս ակտիվացել է Սեմերու հրաբուխը։

Թարմ տվյալներով՝ ակտիվացման հետևանքով զոհերի թիվը աճել է ու հասել 15-ի։

Այս մասին տարածվել է պաշտոնական հաղորդագրություն։

Նշվում է, որ այս պահին անհայտ կորած է համարվում 27 մարդ։ Կան նաև տասնյակ տուժածներ։

Նշենք, որ Ճավան աշխարհի ամենամեծ բնակչությամբ կղզին է։ Սեմերուն էլ համարվում է Ինդոնեզիայի 130 ակտիվ հրաբուխներից մեկը։

Ամենաթարմ