fbpx
Իրավական

Երևանում Շկոդան վրաերթի է ենթարկել տղամարդուն, որը շպրտվել է մեկ այլ մեքենայի տակ

Դեկտեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանի Տիգրան Մեծ պողոտայում։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել 16:10-ին։ «Շկոդան» վրաերթի է ենթարկել 53-ամյա Արա Գալստյանին, որի հետևանքով վերջինս շպրտվել է ընթացող «Սուզուկիի» տակ և մահացել։

Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքննություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ