Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում գրանցված մետրոկամրջի փլման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի։ Ավելի վաղ հայտնվում էր 15 զոհի մասին։
Այս մասին հայտնել է տեղի Դատախազությունը, նշելով, որ բոլոր զոհվածների հարազատները ճանաչել են նրանց մարմինները։
Ըստ աղբյուրի՝ զոհվածների մեջ կա նաև 13-ամյա երեխա։
Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել մայիսի 3-ին։ Մետրոկամուրջը փլվել է այն պահին, երբ գնացքը անցնելուց է եղել այդ հատվածով։ Փլուզման արդյունքում գնացքի 2 վագոններ ընկել են 10 մետր բարձրությունից։