ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 18-ին կմեկնի ԱՄՆ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարել է ԱԳ նախարարությունը: Հայտարարության մեջ նշվում է.
«Հուլիսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք «Կրոնի ազատության նախարարական համաժողովին» մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ։
ԱԳ նախարարը համաժողովին հանդես կգա ելույթով»:
https://www.facebook.com/MFA.Armenia/photos/a.1180212945338233/3404085009617671/?type=3&theater