fbpx
Քաղաքականություն

18:40 16/7/2019

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԻԻՀ Գերագույն առաջնորդին ծննդյան օրվա կապակցությամբ

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ՝ Ձեր կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ:

Հայերն ու իրանցիները, որպես քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունների համերաշխության լավագույն դրսևորում, շարունակում են աշխարհին ներկայանալ փոխադարձ հարգանքի վրա հիմնված օրինակելի համագործակցությամբ:

Անչափ կարևորում եմ այս տարվա փետրվարին մեր հանդիպումը, որի ժամանակ միասին քննարկեցինք հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մենք շահագրգռված ենք հնարավորինս առաջ մղել մեր երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունը հնարավոր բոլոր բնագավառներում՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության ու մեր ժողովուրդների առաջընթացի:

Բարձրյալից հայցում եմ Ձեզ համար քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդի համար հարատև խաղաղություն ու բարօրություն:

Վերեվ