fbpx
Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանը պետք է բացատրություն ներկայացնի և հեռացվի պաշտոնից․ «Սասնա Ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Արցախը Հայաստան է և վերջ»-ը պետք է դառնա պետական քաղաքականություն

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ԲԲՍ-ին տված հարցազրույցում հանդես է եկել ՀՀ ազգային շահերին արմատապես հակասող պնդումներով ու դատողություններով, այդ թվում՝ ժխտել է Արցախի հայաստանապատկանությունը։

ՀՀ իշխանություններից պահանջում ենք դադարեցնել Արցախի հարցում երկու լարի վրա խաղալու կործանարար վարքագիծը և «Արցախը Հայաստան է և վերջ»-ը դարձնել պետական քաղաքականություն։

Ինչ վերաբերվում է Զոհրաբ Մնացականյանին, ապա նա պետք է բացատրություն ներկայացնի իր ապազգային և հակապետական պնդումների ու դատողությունների համար և հեռացվի զբաղեցրած պաշտոնից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ