ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ:
Հիմնադրամը տեղեկացնում է, որ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները կստանան հատուցումներ:
««Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հայտնում է, որ նախորդ օրերին Հայաստանի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին կկատարվի հետևյալ չափերով հատուցումներ.
– Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներ՝ 82 միլիոն դրամ (շուրջ $170,000), որից 10 միլիոն դրամը (շուրջ $20,000) միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
– Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաներ՝ 70 միլիոն (շուրջ $145,000) դրամ, որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
– Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողներ՝ 58 միլիոն (շուրջ $120,000), որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
– Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներ՝ 53 միլիոն դրամ (շուրջ $110,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
– Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաներ՝ 41 միլիոն դրամ (շուրջ $85,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
– Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողներ՝ 29 միլիոն դրամ ($60,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում»,-ասվում է ՊՆ խոսնակի գրառման մեջ:
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3053781097991363?__xts__[0]=68.ARCaW8FpRcva_HXq3ppJow7gRbCJ6IauWm1ibwHwboZ8tbNvGgj0KVJ6gjywpTrJ9CA3vhG1UOXG2NLt2ds8Q-btWVmN78KPlyvDLKuTBMidDDIUc99oe_HPZInIcTdFG7Z3CitpQ0d4bPKQ9zKlZg13hi-NIrbVVjUNVH5_3qz63to_nITi2K3-AZ7mG-Dw8u2EEBgTBNUL5iJiXuXuFJ3SCwOjt1_rBUESXClYG8Zc0RYF5FMwmC_HyyhPYiAOBlXZFHLTij18kT3AWBEgBx5Mk7V76ZIaPjNU9yjTh5C6MELHFa_pkDVA-YEUICPX6aWVNWt4-qRs8AGROPYmTkk8_A&__tn__=-R

