Սեպտեմբերի 27-ին Հյաաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զոհված զինծառայողներին նվիրված միջոցառումների՝ հուշ-երեկոների, հուշարձանների, խաչքար-հուշաղբյուրների բացման արարողությունների դիմումները ներկայացնել միջոցառման անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ։
- Մեկ տարի առաջ սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ ամենադաժան պատերազմը․ Արմեն Սարգսյան
- 231 զինծառայողի գտնվելու վայր դեռևս անհայտ է մնում․ ՔԿ-ն տվյալներ է հրապարակել
«Զոհված զինծառայողներին նվիրված միջոցառումների՝ հուշ-երեկոների, հուշարձանների, խաչքար-հուշաղբյուրների բացման արարողություններին ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ համապատասխան ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու, կազմակերպչական աջակցություն ցուցաբերելու նպատակով, խնդրում ենք ՀՀ պաշտպանության նախարարի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետին կամ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հասցեագրված դիմումները ներկայացնել միջոցառման անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ՝ միջոցառումները եւ դրանց մասնակցությունը ժամանակին և պատշաճ իրականացնելու նպատակով»,-ասվում է հաղորդագրություն մեջ: