Զոհված զինծառայողի ընտանիքը 5 միլիոն դրամ չի ստացել․ ՊՆ պարզաբանումը

Հրապարակող՝

ՊՆ-ում կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել․ «Ժողովուրդ»

Ամենադիտվածներ

Սաթենիկ Սարգսյանի ընտանիքը, որը 2010 թվականից ընդգրկված է եղել զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հերթացուցակում, մինչև օրս չստանալով ոչինչ, հերթից դուրս է մնացել: Ընտանիքը դիմել է ՀՀ զինվորական դատախազություն, որպեսզի պարզաբանում ստանա:

Բնակարանային հերթի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու խնդրանքով ՊՆ դիմած ընտանիքին որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էին, որ Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ հարցն ուսումնասիրվել է, որի արդյունքում ՀՀ ՊՆ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ստեղծված հանձնաժողովի 2013 թվականի նիստի որոշմամբ՝ 1 սենյականոց բնակարան գնելու համար Սաթենիկ Սարգսյանի ընտանիքին է հատկացվել 4 միլիոն 920 հազար դրամ ֆինանսական աջակցություն:

«Հայակական ժամանակ»-ի հոդվածից հետո ՀՀ ՊՆ-ն արձագանքել էր խնդրին և Սաթենիկ Սարգսյանի ընտանիքին գրությամբ տեղեկացրել, որ իրենց կողմից տրված պատասխաններում վրիպակ է տեղի ունեցել:

Սաթենիկ Սարգսյանի որդիներից մեկը՝ Պարգև Կարապետյանը, զոհվել է 2009 թվականին՝ զինվորական պարտականությունները կատարելիս, իսկ մյուսը՝ Ահարոն Կարապետյանը, զինհաշմանդամ է, 2006 թվականին զինվորական ծառայության ընթացքում ականի պայթյունից կորցրել է աջ ոտնաթաթը: Ընտանիքի անդամները տարիներ շարունակ դիմել են և՛ Երևանի քաղաքապետարան և՛ Պաշտպանության նախարարություն, սակայն բնակարանային որևէ աջակցություն չեն ստացել:

Այսօր ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ ուսումնասիրությունների արդյունքներից ելնելով և Երևանի քաղաքապետարանի 2017 թվականի դեկտեմբերի 21-ի գրություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացված շահառուների անվանացուցակներում Սաթենիկ Սարգսյանի ընտանիքն ընդգրկված չէ:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։

Ամենաթարմ