Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանն ասուլիսի ընթացքում խոսել է անպտղության հաղթահարման ծրագրի մասին, որի շահառուներն են նաև զոհված զինծառայողների մայրերը։
«2022-ի առաջին կիսամյակում ծնվել է 44 երեխա և արձանագրվել է 104 նոր հղիություն»,- ասել է Փաշայանը։
Անդրադառնալով զոհված զինծառայողների՝ ծրագրի շահառու հանդիսացող մայրերին, Փաշայանը նշել է, որ որ ծնվել է 20 երեխա, և միայն այս կիսամյակում արձանագրվել է 31 հղիություն։

