Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանների կողմից զոհվածների ծնողներին ուժի կիրառմամբ բերման ենթարկելու դեպքով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Հարցին՝ քանի՞ ոստիկան է հարցաքննվում, Թադևոսյանը չհստակեցրեց, բայց ընդգծեց, որ դեռևս կասկածյալներ ու մեղադրյալներ չկան․ «Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով։ Տուժող ճանաչելու գործընթացն է շարունակվում»:
Նշենք, որ դեպքի առնչությամբ ոստիկանությունը ևս պարզաբանում էր տարածել՝ նշելով՝ ոստիկանության պետի հանձնարարությամբ այդ գործողություններն ուսումնասիրվում են, և հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին:
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)