fbpx
Հասարակություն

Ամուլսար. զորակցություն Վարչապետի հետ հանդիպման ընթացքում

Հայկական բնապահպանական ճակատը  Facebook սոցիալական ցանցում «Ամուլսար. զորակցություն Վարչապետի հետ հանդիպման ընթացքում» անվանումով իվենթ է բացել, որի «մանրամասներ» բաժնում գրված է․

«Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին, Բաղրամյան 26 հասցեում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպման է հրավիրել: Հրավիրյալների ամբողջական ցանկին չենք տիրապետում, սակայն գիտենք, որ բնապահպանները, Ջերմուկ համայնքի ավագանին, դպրոցներն ու Ամուլսարի պահապանները հրավիրվել են:

Մինչ սահմանափակ թվով մարդիկ ներսում կմասնակցեն քննարկմանը, մյուսներս հավաքվելու ենք դրսում՝ զորակցելու:

P.S. Հավանաբար շոգ եղանակ է լինելու, եկեք պատրաստված՝ ջրով, գլխարկով և այլն»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ