Զորակցությունս եմ հայտնում մեր քաջ զինվորներին․ Մխիթարյան

Ամենադիտվածներ

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի Facebook-ի գրառմամբ իր աջակցությունն է հայտնել Հայաստանին։

«Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով:

Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար:

Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին!

Ձեր հետ եմ: Հենո»։

https://www.facebook.com/HenrikhMkh/posts/3218470684880279?__cft__[0]=AZVaHKWx9ntUiAVJWaJzOteK58QOKZsGY0CLbFyDwaH6Mo6PKTkOs1pasKdBr71q3x9rytY6vkFulWQy3G6prSV72cqecpsSdyWUHG5HGZbiiWxE__2spbi9WyCX_2iIki2pZKeR7Uk1pLqnJPV0eXu2BFsg2aKrJ5X0wmCzaVbhEA&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ