Ղրիմի թերակղզու արևելյան հատվածում ռուսական զինված ուժերը լայնածավալ զորավարժություն են սկսել։
Այս մասին հայտնում է TASS-ը։
Նշվում է, որ զորավարժությանը ներգրավված է շուրջ 2 հազար զինվորական ու 200 միավոր տեխնիկա։
Զորավարժությունը մեկնարկելու է այսօր ու ավարտվի սեպտեմբերի 30-ին։
Ըստ աղբյուրի՝ դրանց նպատակը պաշտպանական վարքագիծ իրականացնելն է ու կրակային վարժանքներ կատարելը։