Աշխարհ

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն զորքեր են տեղակայում Սևծովյան տարածաշրջանում և Բալթիկայում. Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն զորքեր են տեղափոխում դեպի եվրոպական Ռուսաստանի սահմաններ, նրանց հիմնական մարտական ներուժը Սևծովյան տարածաշրջանում և Բալթիկայում է:

«Այժմ ամերիկյան զորքերը Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքային մասերից Ատլանտյան օվկիանոսի վրայով տեղափոխվում են Եվրոպա: Եվրոպայում զորքերը շարժվում են դեպի Ռուսաստանի սահմաններ: Հիմնական ուժերը կենտրոնացած են Սև ծովի և Բալթյան տարածաշրջանում», -ասել է Շոյգուն Սևերոմորսկում կայացած խորհրդակցության ժամանակ:

Պաշտպանության նախարարի խոսքերով` Ռուսաստանի Դաշնության տարածքի մերձակայքում կկենտրոնացվի ընդհանուր առմամբ 40 000 զինծառայող և 15 000 միավոր զինամթերք և ռազմական տեխնիկա, ներառյալ ռազմավարական ավիացիան:

Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ