ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միմյանց հետ քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը։
Այս մասին տեղեկացնում է Սպիտակ Տան մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կողմերը կարևորել են այս իրավիճակում մարդասիրական օգնության և փախստականներին աջակցելու հարցում գործընկերների հետ սերտ համագործակցության շարունակակությունը։
Կողմերը նաև ողջունել են Աֆղանստանի հարցով G7-ի հեռավար գագաթնաժողով անցկացնելու ծրագրերը։
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ՝ «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալները զավթել են իշխանությունն ու վերահսկողություն են վերցրել երկրի, գրեթե, ողջ տարածքի վրա։