Զրուցել են Պուտինն ու Ծինփինը. բանակցությունները տևել են 1,5 ժամ

Հրապարակող՝

Զրուցել են Պուտինն ու Ծինփինը. բանակցությունները տևել են 1,5 ժամ

Ամենադիտվածներ

Տեսակապով միմյանց հետ հանդիպում են անցկացրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ հանդիպումը տևել է 1,5 ժամ։

Ըստ աղբյուրի՝ այդ ընթացքում երկու երկրների ղեկավարները հիմնականում քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերվող թեմաներին, ինչպես նաև արծարծվել են միջազգային օրակարգին վերաբերվող հարցեր։

Չինաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ «Չինաստանի ու Ռուսաստանի միջև սեպ խրելու փորձերին դիմակայելու համար»։

Նշվում է նաև, որ կողմերը հույս են հայտնել դեմ առ դեմ հանդիպել Փետրվարին։

Ամենաթարմ