Վերջին 4 տարվա ընթացքում Զինված ուժերը համալրվել են 2000-ից ավելի նոր մեքենայով, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանն՝ անդրադառնալով հարցին, թե ցավալի ավտոպատահարներից հետո թարմացվում է արդյոք ԶՈւ ավտոպարկը։
«Նոր մեքենաներով համալրմանը զուգընթաց՝ ավտոպարկից հանվում են այն բոլոր մեքենաները, որոնք իրենց «դարն ապրել են» տարիքային կամ անսարքության առումով։ Մոտակա ժամանակում նախատեսվում է տվյալ գործընթացը շարունակել», – ասաց Գլխավոր շտաբի պետը։
Նա նշեց, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հատկապես ժամկետային զինծառայողների կողմից վարվող մեքենաներին։

