արտակ դավթյան
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 7-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում: Զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի մարտական, ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ: ԶՈւ գլխավոր շտաբի պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և…
Էդմոն Մարուքյանը իրեն թույլ է տվել մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնել. ԳՇ-ի արձագանքը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում իրեն թույլ է տվել մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հասցեին։ Այս մասին հայտարարություն է տարածել Գլխավոր շտաբը։ «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում իրեն թույլ է տվել մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ,…
ՊՆ–ում քննարկվել են սոցիալական երաշխիքների և արտոնությունների հստակեցման հարցերը
Մայիսի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՊՆ համակարգում կարգավիճակների, սոցիալական երաշխիքների և արտոնությունների հստակեցման հետ կապված հարցեր։
Տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբների պետերի հանդիպումը
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 29-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության մի շարք հարցեր:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելի ուղեկցությամբ։ Այս մասին տեեկանում ենք պաշտպանության նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշվել են համագործակցության հետագա ծրագրերը։ Անդրադարձ է…
Աշխատանքային այցով Հորդանանում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը աշխատանքային այցով մեկնել է Հորդանանի Թագավորություն: Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է Հորդանանի Թագավորության զինված ուժերի շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Յուսեֆ Ահմադ Ալ-Հունաիտիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ԶՈՒ, կազմակերպչական ռեսուրսների և հավաքական ուժի նկատմամբ. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացված ռազմավարական զորավարժությունների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԶՈՒ բարձրագույն սպակայակազմը: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել…
Վերջին շրջանում սահմանում կրակոցների և միջադեպերի թիվը նվազել է․ Արտակ Դավթյան
Հոկտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն անդրադարձել է սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում հայկական երկու հանրապետություններում անցկացված աննանադեպ լայնածավալ ռազմավարական զորավարժությունների արդյունքներին և փաստել, որ զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրն ամբողջությամբ կատարել են: Նշելով, որ…
Արտակ Դավթյանն այցելել է 3-րդ զորամիավորում
Հոկտեմբերի 2-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ռազմավարական զորավարժության շրջանակներում այցելել է 3-րդ զորամիավորման հրամանատարական կետ: ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ունկնդրել է զորամիավորման հրամանատարի կողմից ընդունված որոշումները, ծանոթացել ծավալված աշխատանքային խմբերի գործունեությանը, տրված առաջադրանքների կատարման ընթացքին, ստուգել որոշումների ընդունման համար կատարված օպերատիվ֊մարտավարական հաշվարկների արդյունքների իրատեսությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ…
Արտակ Դավթյանը հետևել է կրակային պատրաստության պարապմունքներին
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եղել է զինված ուժերի զորավարժարաններից մեկում, հետևել ռազմավարական զորավարժության շրջանակում զինված ուժերը համալրած պահեստազորայինների կրակային պատրաստության պարապմունքներին, ծանոթացել ճամբարային ավանի կացարանային պայմաններին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին ցուցաբերած պատրաստակամության և զորավարժությանն ակտիվ մասնակցության համար, կարևորել է նմանօրինակ զորահավաքների դերը զինված ուժերի մշտական պատրաստականության…
Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ժամանել է Հայաստան
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2019թ. ծրագրի համաձայն` սեպտեմբերի 21-ին մեկնարկել է Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ – պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Որևէ փաստ չի կարող կոծկվել․ Արտակ Դավթյանը՝ Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպի մասին
Իրավապահ մարմինների արձագանքը եղել է բավականին օպերատիվ, փաստի առթիվ հարուցված է քրեական գործ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` անդրադառնալով Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպին: Զինվորականները հարբած են եղել․ Վայոց ձորի մարզպետը՝ Եղեգնաձորում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին «Այդ առումով արդեն հրապարակում է ներկայացվել, ձերբակալված անձ կա, ով անմիջական…
Գլխավոր շտաբի պետը շնորհավորանք է հղել Անկախության տոնի առթիվ
«Անկախությունը բոլոր ազգերի և ժողովուրդների ամենաբաղձալի երազանքն է: Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ, մաղթում բեղմնավոր աշխատանք և խաղաղություն»: ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի խոսքերը փոխանցում է ՊՆ պաշտոնական կայքը։
Քաղաքացիների ընդունելություն ՊՆ-ում
Սեպտեմբերի 10-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարաբնույթ հարցերով դիմած քաղաքացիների: Ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ ԶՈՒ ԳՇ պետը դիմումատուներին աջակցելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից:














